ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր
Դանդուռը (պորտուլակ) ժողովրդական բժշկության մեջ

Դանդուռի հայրենիքը Հնդկաստանն է, որտեղ այն աճում է վայրի ձեւով ու օգտագործվում է սննդի մեջ արդեն 1000 տարուց ավելի: Որպես դաշտային մոլախոտ, այն կարելի է հանդիպել կենտրոնական Եվրոպայի տաք երկրներում ու Հարավային Ամերիկայում: Հիպոկրատի ժամանակներում դանդուռն օգտագործել են թունավոր օձերի կծելուց առաջացած վերքերը բուժելու եւ ընդհանրապես վերքեր բուժելու համար: Ղազախստանում այն համարվում է հայտնի դեղաբույս. Կովկասյան հատվածում այն օգտագործվում է մեղվի խայթոցի դեպքում ու դիզենտերիայի բուժման համար:
Դանդուռի վերգետնյա հատվածը պարունակում է սպիտակուցներ, շաքար, տարբեր մակրոէլեմենտներ` կալցիում, մագնեզիում, նատրիում, կալիում, օրգանական թթուներ, ալկալոիդներ, սապոնիններ, գլիկոզիդներ, նորադրենալին եւ շատ վիտամիններ: Դանդուռի տերեւները պարունակում են մոտ 300 գ վիտամին C, կարոտին, օրգանական թթուներ, հանքային աղեր:
Բուժական նպատակներով օգտագործվում են դանդուռի սերմերը, ցողունները, տերեւներն ու ծաղիկները: Գիտական բժշկության մեջ դանդուռի սերմերն ու ամբողջ բույսը օգտագործվում է որպես գլիստ տեսակի ճիճուների դեմ պայքարող միջոց: Դանդուռը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դրա թարմ հյութն ու ջրաթուրմն ընդունում են աչքի հիվանդության ժամանակ, որպես միզամուղ այն օգտագործվում է լյարդի ու երիկամների հիվանդության համար:
Այս բույսը շատ հայտնի է դարձել հատկապես Կալիֆոռնիայի 1849թ. ոսկե տենդի ժամանակ, երբ թվով 10.000 ոսկի փնտրողների մոտ առաջացավ ցինգա: Այն ժամանակ մահից փրկվել հաջողվեց միայն նրանց, ովքեր իրենց սննդի մեջ սկսեցին օգտագործել դանդուռ: Այստեղից էլ այն ստացավ իր երկրորդ անվանումը` հանքափորի աղցան:
Բացի միզամուղ հատկություններից, այն ունի նաեւ հակաբորբոքային նշանակություն: Եթե դանդուռը մի քիչ խաշեք, ավելացնեք քացախ ու մի քիչ էլ սխտոր, կստացվի շատ համեղ աղցան, որը կարելի է մատուցել մսային կերակրատեսակների հետ` 300գ դանդուռ, 20գ քացախ եւ 5գ սխտոր:
Ժողովրդական բժշկության մեջ դանդուռն օգտագործում են մի շարք հիվանդություններ բուժելու համար: Օրինակ` այն շատ լավ է գորտնուկներին ու կոշտուկներին: Դրա համար անհրաժեշտ է մանրացնել դանդուռի տերեւները, դարձնել խյուսանման զանգված, ապա դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա ու ֆիքսել: Կարելի է նաեւ թանզիֆի կտորը թրջել դանդուռի հյութով ու դնել գորտնուկի կամ կոշտուկի վրա:
Դանդուռն օգտակար է նաեւ ստամոքսի բարձր թթվայնության ու գաստրիտի դեպքում։ Դրա համար պետք է դանդուռի 1 գդալ չոր տերեւների վրա լցնել 1 բաժակ եռջուր ու մարմանդ կրակի վրա եռացնել 15 րոպե, հետո քամել եւ ընդունել 2-3 ճաշի գդալ` օրվա մեջ 3 անգամ, ուտելուց հետո: Ի դեպ, սրանով կարելի է նաեւ բուժել թութքը: Պետք է քամել դանդուռի 2 ճաշի գդալ հյութ, հետո այն բացել մի քանի ճաշի գդալ գոլ ջրով ու հոգնա անել` օրը 2 անգամ: Կուրսը պետք է շարունակել 2 շաբաթ: Թույլ արտահայտված շաքարային դիաբետի դեպքում եւս դանդուռը կարող է օգնել: Կարելի է եփել թեյի նման` 2 ճաշի գդալ մանրացրած դանդուռի վրա լցնել 1,5 բաժակ եռջուր, թրմել եւ ընդունել: Կարելի է օրվա մեջ օգտագործել 50-100գ դանդուռի աղցան:
Օգտակար խորհուրդներ
Կիտրոնի մի քանի կաթիլով կարելի է սփռոցից անցկացնել թեյի, սուրճի, թանաքի ու ժանգի հետքերը: Կիտրոնով նաեւ կարելի է մաքրել սոխի, սխտորի ու ձկան հոտը ձեռքերից: - Մեղվի կամ այլ միջատների խայթած տեղի վրա հարկավոր է սոխի հյութ կամ տոմատի մածուկ քսել: Ցավը շատ արագ մեղմանում է, իսկ այտուցը` իջնում: Սոխի հյութը շատ օգտակար է նաեւ քթի արյունահոսության դեպքում: Բավական է հոտ քաշել սոխից կամ սոխի հյութը մի փոքր կաթեցնել քթի մեջ:

rita57
21.07.2011




Կարդացեք նաև

Հիշողության կորուստը Ալցհեյմերի հիվանդությանն ուղեկցող խնդիր է: The FASEB Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ նյութը (hydroxycinnamic acid), որը պարունակում է եղերդակը (цикорий), օգնում է կանխել կամ...


Եղերդակն օգտակար հատկությունների շնորհիվ օրգանիզմի վրա առողջարար ազդեցություն է ունենում, նաև հագեցնում է օգտակար տարրերով ու վիտամիններով: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Այն օգնում է կարգավորել օրգանմիզմի...


Խատուտիկի թեյն, իսկապես, կարող է քայքայել քաղցկեղային բջիջները և առողջ բջիջները պաշտպանել քաղցկեղից: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Այդ բույսը շատ բուժական հատկություններ ունի, ընդ որում, թեյը շատ...


Հոդացավի դեմ նոր դեղը կարող է հիմնված լինել թխկու օշարակում հայտնաբերված մոլեկուլի վրա, որը հակաբորբոքային հատկություններ ունի: Այդ մասին տեղեկացնում են Քվեբեկի գիտականները...


Առողջարար բանջարեղենի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև կռատուկի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն...


Healthy Life Tricks-ը ներկայացրել է ստևիա կամ մեղրախոտ կոչվող դեղաբույսի օգտակար հատկությունները, որն օգնում է բուժել շաքարախտը, հիպերտոնիան և նպաստում է...


Գիտնականներն ապացուցել են, որ տարօրինակ անվանումով այս արտասովոր բույսը քաղցկեղի բջիջները սպանող արդյունավետ միջոց է: Ինչպես տեղեկացնում է homehealthyrecipes.com-ը` բույսի արդյունավետությունը փորձարկվել է ենթաստամոքսային...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն